Բաժին. Բիզնես

SAMSUNG GALAXY TAB-Ը ORANGE ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ` ՀԱՏՈՒԿ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐՈՎ

Orange-ը ներկայացնում է Samsung Galaxy Tab պլանշետային համակարգիչը հատուկ մշակված սակագնային պլաններով: Գնելով այս պլանշետային համակարգիչը և բաժանորդագրվելով առաջարկվող չորս սակագնային պլաններից մեկին`Orange-ի բաժանորդները ոչ միայն կստանան բացառիկ պայմաններ պլանշետի ձայնային և կարճ հաղորդագրությունների հնարավորություններից օգտվելու համար, այլ նաև մեկ տարվա ընթացքում կստանան ամսական 250-ից 1000 ՄԲ անվճար ինտերնետ թրաֆիկ` կախված ընտրված սակագնային պլանից:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայություն:

Այս թեթև ու բարակ պլանշետային համակարգիչը, որն ընդամենը 380 գրամ է կշռում, կարելի է օգտագործել ինչպես 2G, այնպես էլ 3G (HSDPA 7.2) ցանցերում և ունի նաև wi-fi հնարավորություն: Samsung Galaxy Tab-ը աշխատում է Android 2.2 օպերացիոն համակարգով, ունի ինտեգրված Google ծառայություններ ու սոցիալական ցանցեր և ի հավելում բազմաթիվ այլ ֆունկցիաների` նաև ներկառուցված GPS:

Samsung Galaxy Tab-ը կարելի է ձեռք բերել Orange-ի խանութներում 329,000 դրամով, նաև` ապառիկ: Orange-ն այն առաջարկում է 1 տարվա երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ: Ավելին, հատուկ վերապատրաստված տեխնիկական մասնագետների կողմից Orange-ի վաճառքի կետերում բաժանորդներին տրամադրվում է սարքի հիմնական ֆունկցիաների վերաբերյալ նախնական անվճար խորհրդատվություն:

Share