Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ 2011Թ. ԿԵՍ ՄԼՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՎ

Orange-ը մուտք է գործում 2011թ. արդեն մեծ Orange ընտանիքով` 500,000 ակտիվ բաժանորդներով:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա»-ից` այսօր ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ամփոփելով անցնող տարին, մասնավորապես նշել է. «2010թ. մեզ համար շատ կարեւոր էր. այն առաջին տարին էր, երբ մենք լիարժեք գործունեություն ծավալեցինք Հայաստանում։  2010թ. եղել է բազմաթիվ նորարարությունների, նոր առաջարկների, ցանցի ընդլայնման, բաժանորդային բազայի կառուցման և ներդրումների տարի: Մենք հպարտ ու երջանիկ ենք մեր ձեռքբերումներով, որոնք Orange-ի թիմի նվիրված ու խանդավառ աշխատանքի արդյունք են: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր բաժանորդներին, որոնք վստահել են մեզ ու մեզ հետ են, միաժամանակ ցանկանում ենք վստահեցնել, որ Orange-ը շարունակելու է լինել նրանց հոգատար ընկերը»:
Share