Բաժին. Բիզնես

ԵՐԿՈՒ ՕՐ ORANGE-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԻՐԵՆՑ ՄՏԵՐԻՄՆԵՐԻՆ SMS-ՆԵՐ ԿՈՒՂԱՐԿԵՆ 1 ԴՐԱՄՈՎ

Orange-ն իր բաժանորդներին հիանալի հնարավորություն է տալիս իրենց Orange հեռախոսահամարի մասին տեղեկացնել արտերկրում բնակվող ընկերներին և բարեկամներին: Միայն երկու օր` ապրիլի 6-ին և 7-ին Orange համարից աշխարհի ցանկացած ուղղությամբ ուղարկված առաջին 100 հաղորդագրությունները կարժենան մեկ դրամ:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա» ընկերությունից` ծառայությունից կարող են օգտվել Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդները,  ովքեր ռոմինգում չեն գտնվի ապրիլի 6-ին և 7-ին:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:  Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:

Share