Բաժին. Բիզնես

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-ԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՆՈՐ ԲՐԵՆԴՈՎ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հայտարարում է  վերաբերնդավորման սկիզբը, որի շրջանակներում կվերամշակվի ֆիրմային նոր անունը, ինչպես նաև նրա գաղափարախոսությունն ու ոճը:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից` վերաբերնդավորման հիմնական նպատակն է ստեղծել Հայաստանում առաջատար տրանսպորտային  ընկերության  բրենդը, որը կներկայացնի հանրապետությունը արտերկրում և կկատարի կարևոր սոցիալական ֆունկցիա՝ տրանսպորտի մատչելիության ապահովումը բնակչության համար: Այսօր Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ակտիվորեն ներգրավված է «ՀԿԵ» ՓԲԸ-ի ծրագրերում: Համատեղ իրականացվում է Ֆիոլետովո-Վանաձոր երկաթուղային ճյուղի  կառուցման ծրագիրը, որը մեծ ռազմավարական նշանակություն ունի պետության տնտեսության համար: Նոր ապրանքանիշը  հանրապետության համար 3-5 տարի հետո կդառնա ազգային գանձ, նոր խորհրդանիշ և հպարտություն:

Այսպիսի ապրանքանիշի իրականացման ռազմավարությունը համապատասխանում է «ՀԿԵ» ՓԲԸ խոշոր բաժնետեր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ   հետաքրքրություններին  և ընդգրկված է կոնցեսիոն  պայմանագրի իրականացման մեջ: «ՌԵ» ԲԲԸ  նախագահ Վլադիմիր Յկունինը իր՝ այս ամռանը իրականացված Հայաստան այցի ժամանակ հույս հայտնեց, որ «երկաթուղային տրանսպորտը մեծ ավանդ կունենա թե” Հայաստանի տնտեսության, թե” հասարակության զարգացման մեջ»:

Վերաբերնդավորման ընթացքին կարող է մասնակցել Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի: Ընկերության կայքում կստեղծվի հատուկ վերաբերնդավորման բաժին, որտեղ կքննարկվեն և կհրապարակվեն վերջին վերամշակումները, բրենդի գաղափարախոսությունն ու դիզայնը: Բացի դրանից, նախագծի իրագործման շրջանակներում նախատեսված են կլոր սեղանների և հանդիպումների կազմակերպում համապատասխան մասնագետների, ինչպես նաև երկրի տնտեսական ու քաղաքական իստաբլիշմենտի ներկայացուցիչների հետ:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինի խոսքերով. «Ընկերության նոր բրենդը պետք է արտացոլի իր՝ երկրի գլխավոր զարկերակի և դրա հետ մեկտեղ Հայաստանից դեպի Եվրոպա ու Ասիա «պատուհանի», Հայաստանի ու Ռուսաստանի միջև կամրջի դերը»:

Նոր բրենդը կներկայացվի հանրությանը 2011 թ. գարնանը:

Share