Բաժին. Բիզնես

SAMSUNG-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿՈՐ OLED ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ

Սամսունգ Էլեկտրոնիքս ընկերության հայաստանյան ներկայացուցչությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում (CES, Լաս Վեգաս, ԱՄՆ) ընկերությունը հանրության ուշադրությանն է ներկայացրել իր նոր կոր OLED հեռուստացույցը` դրանով իսկ կոտրելով նորարարության և տնային ժամանցի միջև գոյություն ունեցող պատնեշը:

OLED էկրանը կոր է, ինչը խորություն է հաղորդում ցուցադրվող պատկերներին` հեռուստադիտումն առավել կենդանի և լիարժեք դարձնելու համար: 

Ի լրումն, սպառողներին դուր կգա կոր OLED հեռուստացույցը` շնորհիվ իր ներքաշող համայնապատկերի էֆֆեկտի, ինչը ներկայումս հնարավոր չէ ստանալ սովորական հարթ էկրան ունեցող հեռուստացույցների դեպքում: Կոր OLED հեռուստացույցով ուշագրավ պատկերներ դիտելիս, ինչպիս, օրինակ, ընդարձակ բնապատկերներ և բնության տեսարաններ, հեռուստադիտողները այն տպավորությունը կստանան ասես նրանք շրջապատված են այդ գեղեցիկ տեսարաններով:

Հիմնվելով ցուցադրման տեխնոլոգիաներում ունեցած իր փորձի վրա` Սամսունգը օպտիմիզացրել է կոր OLED հեռուստացույցի պատկերի որակը` հարմարավետ հեռուստադիտում ապահովելու համար: Սամսունգի կոր OLED հեռուստացույցով վիզուալ բովանդակություն դիտելը չի լարում մարդկային աչքը, քանի որ նրա կոր էկրանը թույլ է տալիս նույն հեռավորությունը պահպանել դիտողի և հեռուստացույցի էկրանի միջև գրեթե ցանկացած անկյան տակ:

«Սամսունգը միշտ ձգտում է մշակել նորարարական հեռուստացուցային լուծումներ, որոնք կգերազանցեն սպառողների սպասումները և պատկերացումները: Մենք կշարունակենք հավատարիմ մնալ նորարարական Սամսունգ հեռուստացույցներ ստեղծելու մեր ավանդույթին մշտապես նոր հեռուստացուցային տեխնոլոգիաներ ներկայացնելու միջոցով, որոնք կօգնեն բարելավել սպառողների կյանքը անգամ աշխարհում առաջին կոր OLED հեռուստացույցից անդին», – ասում է ՀՍ Կիմը` Սամսունգ Էլեկտրոնիքսի Վիզուալ Դիսփլեյ Բիզնեսի գործադիր փոխնախագահը:

Բոլոր մանրամասները, վիդեո նյութերը և արտադրանքի լուսանկարները կարող եք գտնել Սամսունգի միկրոկայքում` www.samsungces.com, ինչպես նաև բջջային կայքում` m.samsungces.com:

Հիշեցնենք, որ Սամսունգ Էլեկտրոնիքս Քո. ՍՊԸ-ն համաշխարհային առաջատար է սպառողական էլեկտրոնիկայի և առանցքային բաղկացուցիչ մասերի արտադրության ոլորտում: Նորանոր բացահայտումների և նորարարությունների շնորհիվ մենք փոխակերպում ենք հեռուստացույցների, սմարթֆոնների, անձնական համակարգիչների, տպիչների, ֆոտոխցիկների, կենցաղային տեխնիկայի, բժշկական սարքավորումների, կիսահաղորդիչների և LED տեխնոլոգիաների աշխարհը: Շուրջ 227 000 մարդ է աշխատում մեզ մոտ աշխարհի 75 երկրներում, իսկ տարեկան վաճառքների թիվը գերազանցում է 143 միլիարդ դոլարը: Մեր նպատակն է ամենուրեք նոր հնարավորություններ ստեղծել մարդկանց համար: Ավելին իմանալու համար, այցելե՛ք www.samsung.com կայքը:

Share