Բաժին. Բիզնես

«ՎԵՐԱՓՈԽՎԱԾ» ՍԹԱՐ-ՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

ՍԹԱՐ առևտրային ցանցը, «ենթարկվելով» փոփոխությունների, իր հաճախորդների համար նույնպես նախատեսում է որոշակի փոփոխություններ և նորություններ: Ինչպես այսօր` մայիսի 5-ին հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում նշեց ՍԹԱՐ-ի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը` ՍԹԱՐ-ը փորձելու է գնային ագրեսիվ քաղաքականությունից կես քայլ հետ կագնել և դրա փոխարեն հաճախորդներին առաջարկել ծառայությունների և ապրանքների մեկ այլ համախմբություն` խոստանալով ապրանքների ավելի լավ տեսականի և սպասարկման առավել բարձր որակ:

Հատկանշական է, որ իր նոր ռազմավարությամբ ՍԹԱՐ-ը նախատեսում է մուտք գործել նոր գնային սեգմենտ` ցածր գնային միջակայքից անցում կատարելով միջին գնային միջակայք: Այս համատեքստում, սակայն, ՎաՀան Քերոբյանը վստաեցրեց, որ գները միանգամից չեն բարձրանա, ընդ որում ընկերությունը նախատեսում է օպտիմալացնել մատակարարման շղթան, որի արդյունքում, սպասվում է, որ գների էական բարձրացումներ չեն լինի, իսկ որոշ դեպքերում էլ մի շարք ապրանքախմբերում կգրանցվեն նաև գնային իջեցումներ:

Հիշեցնենք, որ ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը հայտարարել Է զարգացման նոր շրջանի մասին, ինչը կապված է առևտրային ցանցի բաժնետերերի փոփոխության և ռեբրենդիգի հետ: ՍԹԱՐ-ի նոր 100%-անոց բաժնետեր է դարձել բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Viest Assets Ltd ընկերությունը` գնելով առևտրային ցանցի բաժնետոմսերը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից (ՎԶԵԲ) և Հենրիկ Զախարյանից:
Share