Բաժին. Բիզնես

«ՍԹԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂ»-Ի ԱՐԺԵՔԸ ՆՎԱԶԵԼ Է 3.91%-ՈՎ

Այսօր` օգոստոսի 31-ին, «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքը կազմել է 49 343 դրամ, որը 3.91%-ով ցածր է օգոստոսի 17-ին գրանցված արժեքից (51 354 դր): Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ առևտրային ցանցի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»  նախագիծը հանդիսանում է ՍԹԱՐ առևտրային ցանցի նախաձեռնությունը, որը մեկնարկել է ս.թ օգոստոսի 12-ին: «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ում ներառվել  է 180 ապրանք, որոնց վրա սահմանվել է նվազագույն առևտրային վերադիր:
«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի ապրանքները վերցվել են Սպառողական Գների Ինդեքսում (ՍԳԻ) ընդգրկված ապրանքների ցանկից, իսկ ապրանքների կշռի բաշխվածության համար հիմք է հանդիսացել ՍԹԱՐ ցանցում այդ ապրանքների համապատասխան սպառումը:
«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ նախագծի շրջանակում մենք բանակցություններ ենք վարում զամբյուղում ընդգրկված ապրանքները մատակարարող ընկերությունների հետ: Երկշաբաթյա բանակցությունների արդյունքում իջեցվել է ավելի քան 93 ապրանքների գներ, որի արդյունքում զամբյուղի արժեքը նվազել է 4.08%: Միևնույն ժամանակ, միակ մատակարարի կողմից շաքարավազի գնի ավելի քան 20% բարձրացումն, իջեցրել է այս ցուցանիշը մինչև 3.72%, իսկ ՍԹԱՐ-ի կողմից հացի գնի իջեցման արդյունքում 18.08.11-ին այս ցուցանիշը բարձրացավ մինչև 3.91%»,- մեկնաբանում է ՍԹԱՐ առևտրային ցանցի կոմերցիոն տնօրեն Նարինե Ավետիսյանը:
Ինչպես պլանավորվել է` «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի ապրանքների գների դինամիկան նախագծի շրջանակում վերահսկվում է ամսական 2 անգամ և կներկայացվի ինդեքսի միջոցով` զամբյուղի արժեքի հարաբերությունը նախորդ ժամանակահատվածի նկատմամբ: Նախագծի կարևոր դրույթներից է տեղեկացնել հանրությանը առաջին անհրաժեշտության ապրանքների գների, նրանց բարձրացման և իջեցման պատճառների վերաբերյալ:
Share