Բաժին. Բիզնես

ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԱՆՏՈԿՈՍ ՎԱՐԿԵՐ`«ԶԻԳԶԱԳ» ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Յունիբանկում մեկնարկել է սպառողական վարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում բանկը շահավետ պայմաններով, այդ թվում` 0% տոկոսադրույքով, վարկեր է տրամադրում «Զիգզագ» խանութների ցանցում ապրանքներ գնելու համար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից` անտոկոս վարկը տրամադրվում է խանութում անցկացվող հատուկ ակցիաների շրջանակներում ապրանքներ գնելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, ժամկետը` մինչև 12 ամիս: Բանկը չի պահանջում կանխավճար, այն նույնպես կազմում է 0%: Այն ապրանքների գնումը, որոնց վրա չեն տարածվում ակցիաների պայմանները, Բանկը վարկավորում է հետևյալ պայմաններով` վարկի ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 18%, կանխավճարը` 0%:

«Անտոկոս վարկավորումը լավագույն առաջարկն է մեր հաճախորդներին: Մատչելի պայմանները բարձրացնում են  մեր սպառողական վարկերի հասանելիությունը: Մենք կշարունակենք մեր հաճախորդներից ստացված առաջարկությունների ուսումնասիրությունը և նոր վարկատեսակների մշակման ժամանակ հաշվի կառնենք նրանց բոլոր պահանջները», – այս կապակցությամբ նշել է Յունիբանկի սպառողական վարկերի անդերրայթինգի վարչության պետ Գուրգեն Ղուկասյանը:

U-Zigzag և U-Zigzag 0% վարկատեսակները ձևակերպելու համար անհրաժեշտ է այցելել Յունիբանկի 37 մասնաճյուղերից որևէ մեկը և ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից և տեղեկանք  խանութից` ձեռքբերվող տեխնիկայի վերաբերյալ:

Նշենք, որ սպառողական վարկավորումը Յունիբանկի զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկն է: Բանկի վարկատեսակների նկատմամբ մեծ պահանջարկը հնարավորություն ընձեռեց զգալի ընդլայնելու Յունիբանկի մասնաբաժինը սպառողական շուկայում: 30.06.11թ.-ի դրությամբ Յունիբանկի սպառողական վարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 7 անգամ: 
Share