Բաժին. Բիզնես

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՊՐՈՄՈ-ԿԵՏ Է ԲԱՑԵԼ M&S ԿԱՀՈՒՅՔԻ ՍՐԱՀՈՒՄ

Յունիբանկը պրոմո-կետ  է բացել Երևանի Իսակովի պող. 29/1 հասցեում գտնվող M&S  խանութ – սրահում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից` խանութ – սրահում ներկայացված կահույքը ձեռքբերելու համար Յունիբանկը ֆիզիկական անձանց տրամադրում է սպառողական վարկեր  հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչև 1,5  մլն  դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան: Կանխավճարը կազմում է 10%: Բանկային  հաշվի բացումը և  սպասարկումն իրականացվում է անվճար: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:

Յունիբանկի պրոմո-կետերը գործում են նաև  «Նիքս»,  «Ֆայն» և «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում և  «Ավիատրանս» գործակալությունում: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են Յունիբանկի կողմից առաջարկվող  սպառողական վարկերի պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում հաճախորդներին վարկային հայտի լրացման գործում:

«Սպառողական վարկավորման շուկայում Յունիբանկի արդյունավետ աշխատանքի գրավականը հաճախորդների կարիքների բավարարմանն ուղղված մոտեցումն է: Առևտրի կետերում Բանկի պրոմո-կետերի առկայությունը հնարավորություն է ընձեռում ավելի պարզեցնելու և հարմարավետ դարձնելու սպառողական վարկերի ձևակերպման գործընթացը: Կարճ ժամանակահատվածում մենք զգալի կավելացնենք մեր պրոմո-կետերի քանակը և կընդլայնենք համագործակցությունը առևտրի և սպասարկման կետերի հետ: Նշեմ նաև, որ Յունիբանկն էապես արագացրել ենք վարկային հայտերի հաստատման գործընթացը», – այս կապակցությամբ ասել է Յունիբանկի սպառողական վարկերի անդերրայթինգի վարչության պետ Գուրգեն Ղուկասյանը:

Share