Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. «ԽՈՍՈՒՄ Է ՔԱՂԱՔԸ»

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է նոր` «Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանը, որն ընդամենը 5500 դրամ ամսավճարի դիմաց անհատներին և փոքր ձեռնարկություններին առաջարկում է` ամսական 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ, ամսական 150 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր և ամսական 150 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր: Նշենք, որ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում, ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:
Share