Բաժին. Բիզնես

ԲԱՑՎԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՆՈՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Երևանում` Նորքի 7-րդ զանգվածում, բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր սպասարկման կենտրոն: Այն գործում է Ավետիսյան 48/1 հասցեում` «Սթար» սուպերմարկետի տարածքում:

Այստեղ ևս այցելուները կարող են ստանալ բարձրակարգ սպասարկում և հանգամանալից տեղեկություններ ընկերության կողմից առաջարկվող բոլոր ծառայությունների և սարքերի վերաբերյալ: Սպասարկման կենտրոնն աշխատում է երկուշաբթիից` շաբաթ, ժամը 9:00-ից 18:00-ը:

Share