Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ մինչև հունիսի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են մասնակցել նոր բոնուսային ծրագրի: Բավական է ուղարկել *210# անվճար հրահանգը և ամեն անգամ, երբ օրվա ընթացքում ՀՀ այլ բջջային, քաղաքային, ինչպես նաև 374 97 և 374 47 ցանցերից ստացված զանգերի ընդհանուր տևողությունը կազմի 7 րոպե կամ ավելի, բաժանորդը կստանա բոնուս` մինչև օրվա վերջ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին անվճար զանգահարելու հնարավորություն:

Հավաքելով *210*1# հրահանգը` կարելի է ճշտել, թե որքան է մնացել, որ օրվա ընթացքում ստացած զանգերի տևողությունը կազմի 7 րոպե` բոնուս ստանալու համար:

Share