Categories: Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ` ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը,  ներկայացնում է «Զանգ Հայաստան» ծառայությունը, որի շնորհիվ ռոումինգում գտնվող բաժանորդները կարող են զանգահարել Հայաստան` բացառիկ ցածր սակագներով (Վրաստան  – 65 Դրամ/րոպե, Լեռնային Ղարաբաղ – 90 Դրամ/րոպե, Ռուսաստան – 90 Դրամ/րոպե, ՄԱԷ – 90 Դրամ/րոպե, Թուրքիա – 190 Դրամ/րոպե,  ԱՊՀ – 290 Դրամ/րոպե, Եվրոպա – 390 Դրամ/րոպե, այլ երկրներ  – 690 Դրամ/րոպե:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախքան Հայաստանից մեկնելն ակտիվացնել ռոումինգը, իսկ արդեն արտասահմանում զանգ կատարելու համար` ուղարկել հետևյալ հրահանգը` *101*հեռախոսահամար#:
Share