Բաժին. Բիզնես

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ – 300 ՀԱԶԱՐԱԿԱՆ ԴՐԱՄ ԲԱՆԿԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ` ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

2008թ.-ից սկսած «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև անց է կացնում նախադեպը չունեցող ակցիա  ՎՏԲ-Հայաստան Բանկի  հետ համատեղ, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը և ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների  հավաքագրման ասպարեզում:

2010թ. հոկտեմբերի 11-ին Հայկական երկրորդ հեռուստալիքի ուղիղ եթերում անց կացված խոշոր դրամական մրցանակների հերթական վիճակահանության արդյունքում հաղթող ճանաչվեցին 6 քաղաքացի` Հակոբ Գևորգյան (ք. Վայք), Սոֆիկ Թումանյան (գ. Օշական), Ազատ Ստեփանյան (ք. Գավառ), Գրիգոր Ավագյան (ք. Էջմիածին), Գայանե Սահակյան (ք. Սպիտակ) և Անահիտ Մնացականյան (ք. Բյուրեղավան):

Հատկանշական է, որ ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ, և յուրաքանչյուր խաղարկության ընթացքում որոշվում են 4 մրցանակակիրներ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ ք.Երևանը): Սակայն ինչպես և երկրորդ, այնպես էլ երրորդ հեռուստավիճակահանության ժամանակ SAUR ֆրանսիական ընկերությունը իր կողմից ընտրեց ևս երկու հաղթողների: Վիճակահանության 6 մրցանակակիրներից յուրաքանչյուրը ՎՏԲ-Հայաստան  բանկի կողմից ստանում են 300 հազարական դրամ և VISA վճարային քարտ:

Պարգևատրման հերթական արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասի խորհրդակցությունների դահլիճում: ՎՏԲ-Հայաստան բանկի, Հայջրմուղկոյուղու ղեկավարների և ԶԼՄ-ների մասնակցությամբ անցկացվող միջոցառման ընթացքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ  Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանը ջերմորեն ողջունեցին ու շնորհավորեցին մրցանակակիրներին և   նշեցին, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխղճորեն կատարումը նպաստել է Հայաստանի մարզերում ջրի համար գանձվող վճարների հավաքագրման նշանակալի աճին:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ  Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա.Խաչատրյան ` «Մեզ համար շատ հաճելի է, որ մեր Բանկի խոշոր կորպորատիվ հաճախորդներից և գործընկերներից մեկի «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ այս համատեղ ակցիան կրում էշարունակական բնույթ: Բանկի համար մեծ պատիվ է մասնակցել նմանատիպ ակցիային, առավել ևս, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը նպաստում է երկրում կոմունալ վճարումների հավաքագրման գործընթացի որակի բարձրացմանը»:

Իր հերթին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն իր խորին երախտագիտությունը հայտնեց ՎՏԲ-Հայաստան բանկին և նրա ղեկավարին, նշելով`- «Դիմելով ներկա գտնվողներին ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել մեր երկրի բնակչությանը ջրի օգտագործման դիմաց վճարումները կատարել ժամանակին և բանկերի միջոցով, քանզի դա առավել հարմար է, արագ և հուսալի: Շնորհավորում եմ հաղթողներին և մաղթում նման հաջողություն Հայաստնաի յուրաքանչյուր բնակչին»:

Share