Բաժին. Բիզնես

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ը 300 ՀԱԶԱՐԱԿԱՆ ԴՐԱՄ ՇՆՈՐՀԵՑ ԻՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ` ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

2008թ.-ից սկսած «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև անց է կացնում նախադեպը չունեցող ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի  հետ համատեղ, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը և ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների  հավաքագրման ասպարեզում:

2010թ. հունիսի 11-ին Հայկական երկրորդ հեռուստալիքի ուղիղ եթերում անց կացված խոշոր դրամական մրցանակների հերթական վիճակահանության արդյունքում հաղթող ճանաչվեցին 6 քաղաքացի` Արմեն Միքայելյան (ք. Ալավերդի),  Ավետիկ Ավետյան (ք. Վայք), Ռազմիկ Հայրապետյան (ք. Եղեգնաձոր), Մուշեղ Ավագյան (ք. Արարատ), Ջեմմա Պեպանյան (ք. Սպիտակ),  Կարինե Կարապետյան (ք. Էջմիածին):

Հատկանշական է, որ ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ, և յուրաքանչյուր խաղարկության ընթացքում որոշվում են 4 մրցանակակիրներ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ ք. Երևանը): Սակայն երկրորդ հեռուստավիճակահանության ժամանակ SAUR ֆրանսիական ընկերությունը իր կողմից ընտրեց ևս երկու հաղթողների: Վիճակահանության 6 մրցանակակիրներից յուրաքանչյուրը ՎՏԲ-Հայաստան  բանկի կողմից կստանան 300 հազարական դրամ և VISA վճարային քարտ:

Պարգևատրման հերթական արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 2-ին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասի խորհրդակցությունների դահլիճում: ՎՏԲ-Հայաստան բանկի, Հայջրմուղկոյուղու ղեկավարների և ԶԼՄ-ների մասնակցությամբ անցկացվող միջոցառման ընթացքում “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ  Գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանը ջերմորեն ողջունեցին ու շնորհավորեցին մրցանակակիրներին և   նշեցին, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխղճորեն կատարումը նպաստել է Հայաստանի մարզերում ջրի համար գանձվող վճարների հավաքագրման նշանակալի աճին:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ  Գլխավոր տնօրենի տեղակալ` «Մեզ համար շատ հաճելի է, որ մեր Բանկը իր խոշոր կորպորատիվ հաճախորդներից և գործընկերներից մեկի` «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ շարունակում է այս գեղեցիկ ավանդույթը: Բանկի համար մեծ պատիվ է մասնակցել նմանատիպ ակցիային, առավել ևս, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը նպաստում է երկրում կոմունալ վճարումների հավաքագրման գործընթացի որակի բարձրացմանը: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը և անձամբ նրա ղեկավարին նման համագործակցության հնարավորության համար, որը տալիս է համատեղ էֆեկտ ինչպես մեր ընկերություններին, այնպես էլ ամեն օր ջրից օգտվող սովորական մարդկանց, ներառյալ մասնագետներին, որոնք պատասխանատու են ջուրը վերջնական սպառողին հասցնելու համար»:

Իր հերթին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն իր խորին երախտագիտությունը հայտնեց ՎՏԲ-Հայաստան բանկին և նրա ղեկավարին, նշելով`,- «Դիմելով ներկա գտնվողներին ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել մեր երկրի բնակչությանը ջրի օգտագործման դիմաց վճարումները կատարել ժամանակին և բանկերի միջոցով, քանզի դա առավել հարմար է, արագ և հուսալի: Շնորհավորում եմ հաղթողներին և մաղթում նման հաջողություն Հայաստնաի յուրաքանչյուր բնակչին»:

Share