Բաժին. Բիզնես

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ – ԵՎՍ 18 ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՄԻԱՑԱՎ ON-LINE ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

ՎՏԲ-Հայաստան բանկից տեղեկացնում են, որ բանկը, որն ունի ամենախոշոր մասնաճյուղային ցանցը Հայաստանում (78 մասնաճյուղ), հաջողությամբ իրագործում է երկրում իր on-line ներկայությունը ընդլայնելու ծրագիրը:

2009թ. մայիսի 26-ի դրությամբ համակարգին միացվել են բանկի 49 մասնաճյուղեր. Երևանում` 31, Հրազդանում` 2, մեկական մասնաճյուղ` Վեդի, Արտաշատ, Մասիս, Էջմիածին, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Դիլիջան, Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Սիսիան, Գորիս, Մեղրի, Կապան և Չարենցավան քաղաքներում:

ՎՏԲ Հայաստան բանկը շարունակում է ակտիվ աշխատանքներն այս ուղղությամբ և համաձայն հաստատված ծրագրի յուրաքանչյուր շաբաթ on-line համակարգին է միանում 2-3 մասնաճյուղ: Այս ամենին զուգահեռ ՎՏԲ-Հայաստան բանկը կյանքի է կոչում նպատակային ծրագիր ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ հաղորդակցության զարգացման քաղաքականության իրագործմանը:

Share