Բաժին. Բիզնես

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՆԿ – ՀՐԱԶԴԱՆԻ, ՎԵԴԻԻ, ԱՐՏԱՇԱՏԻ ԵՎ ՄԱՍԻՍԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՄԻԱՑԱՆ ON-LINE ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

ՎՏԲ-Հայաստան բանկը, որն ունի ամենախոշոր մասնաճյուղային ցանցը Հայաստանում(78 մասնաճյուղ), ընդլայնում է իր on-line ներկայությունը մարզերում:
Ավարտելով on-line համակարգին միանալու գործընթացը Երևանի իր բոլոր մասնաճյուղերում, բանկն ընթացիկ տարվա ապրիլի սկզբին համակարգին միացրեց Էջմիածնի մասնաճյուղը և շարունակեց ակտիվ աշխատանքներն այս ուղղությամբ: 28.04.09 դրությամբ համակարգին միացվեց ևս 5 մասնաճյուղ. երկու մասնաճյուղ Հրազդանում և մեկական մասնաճյուղ Վեդի, Արտաշատ և Մասիս քաղաքներում:

Համաձայն հաստատված ծրագրի ՎՏԲ-Հայաստան բանկը յուրաքանչյուր շաբաթ on-line համակարգին միացնելու է մարզերում գործող 2-3 մասնաճյուղեր, նկատի ունենալով ողջ գործընթացն ավարտել 2009թ. առաջին կիսամյակում:

Այս ամենին զուգահեռ ՎՏԲ-Հայաստան բանկը կյանքի է կոչում նպատակային ծրագիր ուղղված հաճախորդների սպասարկման որակի կատարելագործմանը և ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա հաղորդակցության զարգացման քաղաքականության իրագործմանը:

Share