Բաժին. Բիզնես

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ON-LINE ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԵՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան բանկը, որն ունի մասնաճյուղերի ամենալայն ցանցը (78 մասնաճյուղ) 2008թ. դեկտեմբերին ավարտեց Երևանի բոլոր մասնաճյուղերում (31 մասնաճյուղ) on-line համակարգի ներդրման գործընթացը և անցավ ՀՀ մարզերում նույն ծրագրի իրականացմանը: Այս տարվա ապրիլին on-line համակարգին միացավ «Էջմիածին» մասնաճյուղը:
ՎՏԲ-Հայաստան բանկում on-line համակարգի ներդրման աշխատանքները, որ սկսվել են 2008թ. հունվարին, նոր թափ են ստանում: Շուտով համակարգը կներդրվի Հայաստանի տարբեր մարզերում գործող ևս 28 մասնաճյուղերում, առաջին հերթին Վեդի, Արտաշատ, Մասիս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սպիտակ, Դիլիջան և Ալավերդի քաղաքներում: Միաժամանակ բանկի IT ստորաբաժանման մասնագետները աշխատանքներ են տանում համակարգի տեխնոլոգիական կատարելագործման ուղղությամբ:
Անընդմեջ զարգացվող օn-line համակարգի տվյալների բազան կարճ ժամանակում ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդներին հնարավորություն կտա կատարել բանկային մի շարք գործառնություններ ու գործարքներ բանկի ցանկացած մասնաճյուղում, անկախ նրա գտնվելու վայրից, ինչպես նաև ամբողջ ծավալով անարգել օգտվել ինտերնետի հիմքի վրա գործող «Բանկ-Հաճախորդ» ենթահամակարգի ծառայություններից:
ՎՏԲ-Հայաստան բանկը հետևողականորեն շարունակում է կյանքի կոչել նպատակային ծրագրեր, ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, կադրերի պատրասմանը և վերապատրաստմանը, մասնաճյուղերի նյութական և տեխնիկական բազայի հետագա զարգացմանը: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում բանկի 35 մասնաճյուղեր արդեն ամբողջությամբ համապատասխանում են բանկային սպասարկման ժամանակակից չափանիշներին, ՎՏԲ ֆիրմային ոճի և բրենդի պահանջներին:

Share