Բաժին. Բիզնես

ՅՈՒՆԻԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՎՏՈՎԱՐԿ` 11% ԿԱՆԽԱՎՃԱՐՈՎ

Յունիբանկն առաջարկում է ավտովարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում HYUNDAI ELANTRA մակնիշի ավտոմեքենաները կարելի է ձեռքբերել հատուկ պայմաններով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեացնում են Յունիբանկի մամուլի ծառայությունից` բանկի  առաջարկը հնարավորություն է ընձեռում  հաճախորդներին նոր ավտոմեքենաներ գնել արտոնյալ պայմաններով: Նոր վարկատեսակի առավելությունը ցածր կանխավճարն է, որը կազմում է ընդամենը 11%:  Ավտովարկը տրամադրվում է մինչև 48 ամիս ժամկետով` 14% տարեկան տոկոսադրույքով:

Ինչպես նշվում է Յունիբանկի տարածած մամլո հաղորդագրության մեջ` Յունիբանկի վարկային ծրագրերի հիմնական առավելությունները գրավիչ պայմաններն ու վարկատեսակների լայն ընտրության հնարավորությունն են: Բանկի ավտովարկավորման ծրագրերի շրջանակներում, կարելի է վարկային միջոցներ ստանալ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:   Ավտովարկերը տրամադրվում են ցանկացած մակնիշի նոր ավտոմեքենաների  ձեռքբերման համար հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչև 75 հազար դոլար, վարկի ժամկետը` մինչև 48 ամիս, տարեկան տոկոսադրույքը` սկսած 13%-ից, կանխավճարը` սկսած 20%-ից: Բանկը թույլատրում է ավտովարկի վաղաժամկետ մարում առանց սահմանափակումների: Վարկային հայտերի հաստատման ժամկետը չի գերազանցում 2 աշխատանքային օրը:  

Յունիբանկը ավտովարկավորման շուկայի առաջատարներից է և ակտիվ աշխատանքներ է տանում  այս ուղղության զարգացման նպատակով: 2011թ.-ի հունիսի 31-ի դրությամբ Բանկի ավտովարկավորման պորտֆելը կազմել է մոտ 5.5 մլրդ դրամ:

Share