Կրիպտո

2022թ. առաջին երեք ամսում բիթքոին մայներներն աշխատել են 3 մլրդ դոլար

Coin Metrics-ի վերլուծաբանները հայտնել են, որ 2022թ. սկզբից մինչ օրս անցած մոտ 3 ամսի ընթացքում աշխարհում bitcoin-ի մայներները վաստակել են 3 մլրդ դոլար։

Գումարի մեծ մասը գոյացել է բլոկների ապակոդավորումից, իսկ բիթքոինի փոխանցումների հաստատումից ստաված եկամուտների ծավալը մնում է ցածր մակարդակի վրա։

Միևնույն ժամանակ, Ethereum-ի ցանցում մայներները վաստակել են 3.7 մլրդ դոլար, որից 8% բաժին է ընկնում փոխանցումների հաստատման գործընթացին։

Ծանրաբեռնված են նաև առաջատար կրիպտոարժույթների ցանցերը, որոնց հեշռեյթները նոտեբունում են Չինաստանում մայնինգի արգելափակումից առաջ արձանագրված ցուցանիշներին։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share