Կրիպտո

Facebook-ը պատրաստվում է թողարկել սեփական թոքենները

Facebook խոշորագույն սոցիալական ցանցի սեփականատեր Meta կորպորացիան դիտարկում է սեփական թոքենների թողարկման հարցը։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times պարբերակը։ Թոքենները կգործարկվեն կորպորացիայի մետատիեզերքի նախագծերում։

Կորպորացիայի ֆինթեք ստորաբաժանում Meta Financial Technologies ընկերությունը զբաղված է թվային արժույթի թողարկմամբ, որի ներքին անվանումն է՝ Zuck Bucks (ցուկերբերգի դոլարներ)։

Հետաքրքիր է, որ թոքենի տեխնոլոգիական հիմքում բլոքչեյն տեխնոլոգիաները չեն, այսինքն թոքենը կունենա կենտրոնացված կառավարման համակարգ։

Meta-ն քննարկում է երկու ուղղվածության թոքենների թողարկում՝ «սոցիալական» և «հեղինակության»։ Թոքեններով կպարգևատրվեն սոցիալական ցանցի զարգացմանն աջակցած օգտատերերը։

Ինչ կայանում է Instagram-ին, ապա այնտեղ կգործարկվի «ստեղծագործողների մետաղադրամ» (creator coin), որով կպարգևատրվեն լավագույն կամ ամենապահանջված բովանդակության ստեղծողները։

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Meta-ն Instagram-ում պատրաստվում է գործարկել NFT առուվաճառքի հարթակ, բնական է, որ creator coin-ը նշված նախագծրի շարունակությունն է։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share