Կրիպտո

Ուորեն Բաֆեթը Bitcoin-ի համար մեկ թշնամին է. Պետեր Թիլ

Մայամիում ընթացող համաժողովի ընթացքում վենչուրային ներդրող Պետեր Թիլը քննադատաբար է արտահայտվել ֆինանսական աշխարհի բազմաթիվ առաջնորդների հասցեին։ Թիլը կարծում է, որ նրանք փորձում են դադարեցնել կրիպտոարժույթների զարգացումը։ Նման ֆինանսիստների մեջ Թիլը նաև նշել է աշխարհի ամենահաջողակ ներդրողի համարում ունեցող Ուորեն Բաֆեթին։ Բաֆեթից բացի Թիլը տվել է JPMorgan-ի Ջեյմի Դեյմոնի և BlckaRock-ի Լարի Ֆինքի անունները։

Նշենք, որ դեռևս 2018թ.-ին Թիլը հարյուրավոր միլիոն դոլլարներ է ներդրել բիթքոինում։ Թիլը նաև հիշեցրևել է Ուորեն Բաֆեթի խոսքերը բիթքոինի մասին, երբ նա առաջատար թվային արժույթը համեմատել էր առնետի թույնի հետ։ Մեկ ուրիշ անգամ Բաֆեթն ասել էր, որ կրիպտոարժույթներ չունի և չի էլ ունենալու։

Սակայն պետք է նշենք, որ Բաֆեթի դիրքորոշման մեջ կարծես թե փոփոխություն է հասունանում։ Այս տարի նա ներդրում է իրականացրել Nubank ֆինտեխ նախագծում, որն անչափ պահանջված է կրիպտոներդրողների շրջանում։

Թիլը պնդել է, որ վերոնշյալ ֆինանսիստների նման դիրքորոշում ունեցող մարդկանց պատճառով է, որ bitcoin-ի փոխարժեքը դեռևս չի աճել 10 կամ 100 անգամ։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share