Կրիպտո

Բրազիլիան գործարկում է թվային արժույթի փորձնական ծրագիր

Բրազիլիայի կենտրոնական բանկը 2022թ երկրորդ կեսին պատրաստվում է մեկնարկել թվային արժույթի (CBDC) փորձնական ծրագիր։ Այս մասին հայտնել է բանկի նախագահ Ռոբերտո Կամպոս Նետոն։

Թվային արժույթի փոխարժեքը կկապեն ազգային արժույթին՝ բրազիլական ռեալին։ Թվային արժույթի ծավալը կսահմանափակվի՝ բիթքոինի նման։

Բանկի նախագահը նշել է, որ կրիպտոարժույթները համարում է ավելի շուտ ներդրումային ձև, այլ ոչ թե վճարային միջոց։

Դեռևս մարտ ամսին հայտնի դարձավ, որ թվային արույթի նախագծի զարգացման գործընթացում երկրի կենտրոնական բանկը կհամագործակցի eFi Aave հարթակի, բրազիլական կրիպտոբորսա Mercado-յի և Santander Brasil ու Itaú Unibanco բանկերի հետ։

Նշենք նաև, որ այս տարի թվային արժույթի նախագծի մեկնարկի մասին է հայտարարել նաև Յամայկայի կենտրոնական բանկը, իսկ Ավստրալիան, Մալազիան, Սինգապուրը և ՀԱՀ-ը համագործարկցում են CBDC միջազգային վճարային հարթակի ստեղծման ուղղությամբ։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share