Կրիպտո

Կրիպտոարժույթների հարկման օրինագիծը մուտք է գործել Ռուսաստանի Պետական Դումա

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Պետական Դումա է մուտքագրել թվային ակտիվների (կրիպտոարժույթների) հարկման մասին օրինագիծը։

Օրինագիծը կարգավորում է հիմնական հարկատեսակները՝ թվային ակտիվներով գործառնություններ իրականացնելիս։ ԱԱՀ-ով կհարկվեն տեղեկատվական համակարգերի օպերատորները, որոնք իրականացնում են թվային ակտիվների թողարկում, ինչպես նաև փոխանակում։ Ռուսական կազմակերպությունների համար, որոնք ունեն թվային ակտիվներ եկամտահարկը կկազմի 13%, իսկ արտասահմանյան ընկերությունների համար՝ 15%։

Թվային ակտիվների հարկման մասին օրինագիծը կարող է ընդունվել Թվային արժույթների մասին օրինագծի հետ համատեղ։ Այսպիսով, Ռուսաստանը լրջագույն քայլեր է իրականացնում երկրի ֆինանսական համակարգում ֆինանսական տեխնոլոգիաների, մասնավորապես, թվային արժույթների և ակտիվների ինտեգրման ուղղությամբ։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share