Կրիպտո

Եվրահանձնաժողովը հաստատուն քայլերով գնում է դեպի թվային եվրոն

Եվրամիության գործադիր մարմին Եվրահանձնաժողովի կայքում ապրիլի 5-ին մեկնարկել է հարցում, որի միջոցով հանձնաժողովը փորձում է հավաքագրել կարծիքներ թվային եվրոյի (CBDC) թողարկման և կարգավորումների վերաբերյալ։ Կարճ ժամանակահատվածում հանձնաժողովն արդեն հավաքագրել է 10 հազար կարծիք։

Հանձնաժողովը փորձում է հասկանալ, թե ի՞նչ սպասումներ ունեն քաղաքացիները թվային եվրոյի գործարկումնից, ինչպե՞ս CBDC-ների միջոցով կազմակերպել վճարումներ, ի՞նչ դեր պետք է ունենա CBDC-ն ԵՄ թվային տնտեսությունում, ինչպե՞ս կարելի է պայքարել փողերի լվացման դեմ, ինչպե՞ս լուծել գաղտնիության և տվյալների պահմանման հարցերը, և ինչպե՞ս իրականացնել միջազգային փոխանցումներ։

Թվային եվրոյի թողարկման մտահաղացումը ծագել է դեռևս 2019թ. նոյեմբեր ամսին, իսկ 2020թ. հոկտեմբերին Եվրոպական կենտրոնական բանկը ծավալուն հաշվետվություն է հրապարակել այս թեմայով։

2021թ. գարնանը ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է, որ Եվրամիությունը CBDC կարող է գործարկել չորս տարվա ընթացքում, իսկ ԵՄ ֆինանսական հարցերով կոմիսար Մեյրեդ Մակգինեսը հայտնել է, որ ԵՄ-ն կարող է CBDC կարգավորման օրինագիծ ընդունել 2023թ.-ին։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share