Կրիպտո

ԱՄՀ. կրիպտոարժույթներն օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները

Մինչդեռ կրիպտոփորձագետները միաբերան պնդում են, որ Ռուսաստանի իշխանությունները կրիպտոարժույթների միջոցով կարող են շրջանցել պատժամիջոցները, ԱՄՀ-ն չի բացառել նման զարգացումները։ Կազմակերպությունում կարծում են, որ Ռուսաստանը կարող է պատժամիջոցների պատճառով ազատված իր էներգետիկ ռեսուրսներն ուղղեն կրիպտոմայնինգին։

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տարեկան երկու անգամ հրապարակվող Global Financial Stability Report զեկույցում ասվում է, որ կրիպտոպատժամիջոցներ կիրառելու համար պետք է հնարավոր լինի ստուգել կրիպտոգործարքների կողմերի ինքնությունը, ինչն էլ կարելի է շրջանցել կրիպտոբորսների և ինքնության ստուգումը պարտադիր չհամարող հարթակների միջոցով, ինչպես նաև ինքնության գաղտնիությունը պահահովող տեխնոլոգիաներով։

Պետք է նշել, որ բազմաթիվ կրիպտոբորսներ սահմանափակումներ են կիրառում ռուսաստանյան օգտատերերի նկատմամբ, բայց քիչ չեն նաև հարթակներ, որոնք ռուս հաճախորդներին որևէ կերպ չեն տարբերակում։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share