Կրիպտո

ՌԴ կենտրոնական բանկը հայտնել է թվային ռուբլու «շրջանառության» մեջ մտնելու ժամկետը

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտնել է, որ թվային ռուբլով առաջին իրական գործարքները կիրականացվեն հաջորդ տարի։ Նաբիուլինան նաև նշել է, որ թվային արժույթը ստեղծվել է բավական կարճ ժամանակահատվածում։

Այժմ թվային ռուբլու փորձարկումն իրականացվում է մի շարք բանկերում։ Թվային արժույթն օգտագործվելու է նաև միջազգային փոխանցումների համար։

Թվային ռուբլին կարող է օգտագործվել և առցանց, և իրական կյանքում։ Այն ոչինչով չի տարբերվում իրական ռուբլուց։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share