Կրիպտո

Անշարժ գույք Դուբայում՝ Bitcoin-ով և Ethereum-ով

Դուբայում գործող շինարարական խոշոր DAMAC Properties ընկերությունը սկսել է իր լյուքս դասի անշարժ գույքերի վաճառքներն իրականացնել նաև կրիպտոարժույթներով։ Խոսքը գնում է Bitcoin-ի և Ethereum-ի մասին։

DAMAC Properties-ի հիմնադիրը հայտնի մեծահարուստ Հուսսեին Սաջավանին է, որը հայտնի է իր հետաքրքիր մարքեթինգային քայլերով։ Հայտնի են դեպքեր, երբ նա իր ընկերության անշարժ գույքի ձեռք բերողներին նվիրաբերել է Lamborghini սպորտային մեքենաներ։

DAMAC Properties-ի շուկայական արժեքը գնահատվում է 2.1 մլրդ դոլար։ 2021թ.-ին ընկերության զուտ եկամուտը կազմել է 816 մլն դոլար։

DAMAC Properties-ում նշում են, որ կրիպտոարժույթներով վճարումների ընդունումը պայմանավորված է այն փաստով, որ Դուբայը դարձել է կրիպտոտեխնոլոգիական համաշխարհային կենտրոն։ Այստեղ գործունեություն են ծավալում առաջատար կրիպտոհարթակներ Bybit-ը, Binance-ը, FTX-ը և Kraken-ը։ Այս ամենը տեղի է ունենում կառավարության հատուկ քաղաքականության արդյունքում, ինչն էլ բերում է թվային արժույթների առավել պահանջվածության՝ որպես վճարային միջոց։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share