Կրիպտո

Goldman Sachs խոշորագույն բանկն առաջին անգամ վարկ է տվել՝ Bitcoin-ի ապահովմամբ

ԱՄՆ և աշխարհի խոշորագույն բանկերից Goldman Sachs-ը ներկայացրել է նոր պրոդուկտ: Խոսքը Bitcoin-ով ապահովված վարկավորման մասին է։ Սա համարվում է կարևոր քայլ ԱՄՆ խոշորագույն ֆինանսական կազմակերպությունների կողմից կրիպտոարժույթների ճանաչման ուղղությամբ։

Նոր պրոդուկտը հաճախորդներին հնարավորություն է տալիս իր սեփականություն հանդիսացող բիթքոինների գրավադրմամբ ստանալ կանխիկ արժույթ։ Նման պրոդուկտը համարվում է բարձր ռիսկային, քանի որ Bitcoin-ի փոխարժեքի անկման դեպքում բանկը կարող է կորուստներ կրել։ Նման դեպքերը բացառելու համար Goldman Sachs-ը բիթքոինի փոխարժեքի ակման ժամանակ հաճախորդից կպահանջի գրավի ծավալի ավելացում, հակառակ դեպքում բանկը կարող է դադարեցնել վարկավորումը։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share