Կրիպտո

Ուորեն Բաֆեթը կրկին անգամ կասկածի տակ է դրել բիթքոինի արժեքը

Աշխարհի ամենահաջողակ ներդրող Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ անգամ 25 դոլար գնով, իսկ Bitcoin-ն այսօր արժե 38,500 դոլար, չէր գնի բոլոր 1 միլիարդ բիթքոինները, քանի որ դրանց մեջ արժեք չի տեսնում։

Նա նշել է, որ այդ 25 մլրդ դոլարն ավելի լավ է ներդնել ԱՄՆ գյուղատնտեսական հողերի և բազմաբնակարան շենքերի մեջ, որոնք իրական օգուտներ են բերում։

Բաֆեթը հայտնի է թվային արժույթների նկատմամբ իր բացասական վերաբերմունքով։ Դեռևս 2020թ.-ին նա բիթքոինն անվանեց «բացարձակ զրո»։

Բեֆեթի վերջին հայտարարությունների վերաբերյալ կատակել է նաև աշխարհի ամենահարուստ գործարար Իլոն Մասկը, որն իր թվիթերում գրել է. – Քանի՞ անգամ նա ասեց Bitcoin։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share