Ֆինանսական

Bitcoin-ի արժեքը կարող է հասնել 1 մլն դոլարի կամ էլ՝ զրոյանալ

Bitcoin Foundation-ի ղեկավար Բրոք Փիրսը հայտնել է, որ կրիպտոշուկաներում, և մասնավորապես բիթքոինի շուրջ ստեղծված իրակվիճակը նրան հիշեցնում է .COM-ի ճգնաժամի մասին՝ 1999թ.-ին։

Փիրսը օրինակ է բերում 1999թ. ԱՄՆ բորսաներում տեղի ունեցած տեխնոլոգիական ընկերությունների ճգնաժամը, որն անվանվեց .COM, երբ բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ սննակացան։ Սակայն, առաջացան նաև բազմաթիվ այլ ընկերություններ, որոնք տարիներ անց դարձան ՏՏ ոլորտիառաջատարներ՝ eBay, Amazon ևայլն։ Նա հավելում է, որ այսօր իրավիճակն անչափ նման է 1999թ.-ին։

Նա նշում է, որ Bitcoin-ի արժեքը կարող է հասնել 1 մլն դոլարի, սակայն ռիսկ կա նաև, որ առաջին թվային արժույթն ր արժեքն ընդհանրապես կկորցնի։

Կարևոր է, որպեսզի թվային արժույթների սեփականատերերը բազմազանեն իրենց ներդրումային պորտֆեները, քանի որ ամբողջապես BTC-ից կախված լինելը ռիսկային է։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share