Կրիպտո

Instagram-ում ընթանում են NFT-ների ներդրման փորձարկումները

Instagram-ի աշխատակազմն իր թվիթերյան էջում տեղեկացրել է NFT-ների ներդրման փորձարկումների ընթացքի մասին։ Այս շաբաթից սկսած ընտրյալ օգտատերերը հնարավորություն կունենան որպես օգտահաշվի նկար օգտագործել իրենց սեփական NFT-ները։

Փորձարկման մասնակիցներից պահանջվում է օգտահաշվին կցել կրիպտոդրամապանակ, որը պարունակում է NFT-ն։ Գործառույթը վճարումներ չի ենթադրում։ NFT թոքենով օգտանկարը կունենա հատուկ էֆֆեկտ։ Օգտահաշվում կարտացոլվի նաև NFT-ի հետ կապված ամբողջական տեղեկատվությունը։

Instagram-ում հաստատել են, որ սկզբնական շրջանում կներդրվեն Ethereum և Polygon NFT-ները, այնուհետ կավելանան Flow և Solana ցանցերում գտնվողները։

Ինչ կայանում է կրիպտոդրամապանակներին, ապա կարելի է օգտվել Rainbow, MetaMask, Trust Wallet, Coinbase Wallet, Dapper և Phantom դրամապանակներից։

Meta կորպորացիան հայտնել է, որ շուտով Facebook-ում ևս նպամատիպ գործառույթ կարող է հայտնվել։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share