Կրիպտո

Emirates Airlines խոշորագույն ավիակընկերությունը սկսում է բիթքոիններ ընդունել

Աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկը համարվող Emirates Airlines ընկերությունը հայտարարել է Bitcoin-ով վճարումներ ընդունելու մեկնարկի և NFT-ների թողարկման մասին։ Այս մասին հայտնում է Ֆորքլոգ հարթակը։

Մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ընկերության գործառնական տնօրեն Ահմեդ Ալ-Ռեդան նշել է, որ իրենց հետաքրքրում են բլոքչեյն տեխնոլոգիաները, խոսքը, մասնավորապես, ինքնաթիռների տվյալագրման մասին է։ Ավիաընկերությունը նաև հետաքրքրված է մետատիզերական տեխնոլոգիաներով։

«Մետատիեզերական տեխնոլոգիաներն ուսումնական ավանդական և տոմսերի վաճառքի գործառույթները կբերեն թվային աշխարհ, ինչը դրանք կդարձնի առավել ինտերակտիվ», – նշել է Ալ-Ռեդան։

Հիշեցնենք, որ սալվադորական Volaris ավիաընկերությունը բիթքոինով վճարումներ է սկսել ընդունել դեռևս 2021թ. հոկտեմբեր ամսից։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share