Կրիպտո

Բորսաներ – 18/05/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.84%-ով և կազմել 110.08 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.90%-ով և կազմել 110.22 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.40%-ով և կազմել 1813.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.70%-ով և կազմել 21.39 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.43%-ով և կազմել 914.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.90%-ով և կազմել 2857.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 9235.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.96%-ով և կազմել 2054.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 26159.00 դոլար, անագի գինը նվազել է 2.50%-ով և կազմել 33019.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.59%-ով և կազմել 3620.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.68%-ով և կազմել 41623.23 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 75000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 3.57%-ով և կազմել 31490.07 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 4.04%-ով և կազմել 3923.68 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 4.73%-ով և կազմել 11418.15 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.26%-ով և կազմել 14007.76 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.20%-ով և կազմել 6352.94 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.07%-ով և կազմել 7438.09 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.98%-ով և կազմել 1212.57 կետ:

Share