Կրիպտո

Մայիսի սկզբից USDT-ից դուրս է բերվել 10 մլրդ դոլար

2022թ. մայիսի սկզբից Tether Holdings Limited ընկերությունը USDT կրողներից ձեռք է բերել 10 մլրդ դոլարի թոքեն։ Այս մասին հայտնում է բրիտանական Գարդիանը։

Հայտնվում է, որ թվային արժույթներից դեպի ավանդական արժույթներ մեծ հոսքը LUNA թոքենի և UST սթեյբլքոինի (կայուն արժույթ, որը կցված է այս կամ այն պետական արժույթին, այս դեպքում՝ ԱՄՆ դոլարին)։ Նշված ճգնաժամային իրավիճակի արդյունքում մայիսի 12-ին USDT կայուն արժույթը կարճ ժամանակով կորցրել է կապը ԱՄՆ դոլարի հետ, քանի որ թոքենի կրողների կողմից շուկա է հանվել մոտ 600 մլն դոլար։

Միայն վերջին օրերի ընթացքում USDT-ից դուրս է բերվել 2.5 մլրդ դոլար, իսկ արժույթի կապիտալիզացիան նվազելէ մինչև 73 մլրդ դոլար։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share