Կրիպտո

2022թ. առաջին եռամսյակում կրիպտոմայներները Ղազախստանի բյուջե են մուծել 1.5 մլն դոլար

Ղազախստանի ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ 2022թ. առաջին եռամսյակում երկրում գործող կրիպտոմայներների կողմից մուծվել է 652 մլն տենգե, ինչը կազմում է մոտ 1.5 մլն դոլար։

Կոմիտեն հայտնել է, որ երկրում մայնինգի համար հարկեր չեն գանձվում, նշված գումարն ըստ էության կազմում է էլեկտրաէներգիայի ծախսի համար հավելյալ մուծումների ծավալը։

2022թ. հունվարի 1-ից Ղազախստանը կրիպտոմայնինգի համար ծախսված էլեկտրաէներգիայի ամեն կիլովատի համար գանձվում է հավելյալ 1 տոնգե գումար։

Հավելենք նաև, որ երկրի իշխանություններն այժմ պատրաստվում են ավելացնել մայներների հարկային բեռը, ինչի մասին որոշումը պետք է հաստատի երկրի խորհրդարանը։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share