Կրիպտո

Խաբեբաները 2021թ.-ին կրիպտոներդրողներին պատճառել են 1 մլրդ դոլարի վնաս

ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն 2021թ.-ին շուրջ 46,000 կրիպտոներդրող ինտերնետային խաբեբաների պատճառով կորցրել է ընդհանուր առմամբ 1 մլրդ դոլար։

Առցանց խաբեբայության զոհ դարձածների 50% հայտարարել է, որ ամեն ինչ սկսվել է Whatsapp կամ Telegram հաղորդակցական հարթակների միջոցով ուղարկված հղումը սեղմելուց։ Հանձնաժողովի հաշվարկի համաձայն՝ կորսված միջոցներից 575 մլն դոլարը բաժին է ընկնում աննախադեպ ներդրումային հնարավորությունների խոստմամբ խաբեությանը։

Ամեն խաբված կրիպտոներդնող կորցրել է միջիոնւմ 2,600 դոլար։ Խաբեբաները հիմնականում կենտրոնացած են BTC, ETH և USDT արժույթների վրա։

Իսկ Chainalysis ընկերության տվյալների համաձայն 2021թ,-ին կրիպտոխաբեբաների կողմից ընդհանուր առմամբ գողացվել է 7.7 մլրդ դոլար ծավալի կրիպտոարժույթ, ինչը 2020թ. ցուցանիշը գերազանցում է 80%-ով։ Գողացված 7,7 մլրդ դոլարի մեկ երրորդը բաժին է ընկնում rug pull խաբեբայությանը՝ ստեղծվում է կեղծ կրիպտոարժույթ և ինչ-որ պահի ստեղծողներն անհետանում են ամբողջ գումարով։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share