Կրիպտո

Ֆորբս. Միլիարդատերերի գրեթե 30%-ը ներդրումներ է կատարել կրիպտոարժույթներում

Ամերիկյան Ֆորբս պարբերականը հարցում է իրականացրել աշխարհի ամենահարուստ անձանց շրջանում և պարզել, որ նրանց գրեթե 30%-ը ներդրումներ է իրականացնում կրիպտոարժույթներում։ Պարբերականը գրում է, որ այս ցուցանիշն ավելի մեծ է միլիարդատեր չհանդիսացող ներդրողների մոտ։

Հարցված միլիարդատերերի 18%-ը հայտնել է, որ իրենց կարողության ոչ պակաս քան 1%-ը ներդրել են կրիպտոարժույթներում։ Նրանք հիմնականում դա արել են փորձելու նպատակով։

Կրիպտոարժույթներում ներդրումներ իրականացրած միլիարդատերերի 80%-ը թվային արժույթներում է պահում իր կարողության 10%-ից ավելին, իսկ 3.2%-ը՝ կեսից ավելին։

Միլիարդատերերի 10%-ը հայտարարել է, որ ուղիղ ներդրումներ չի իրականացրել կրիպտոարժույթներում, սակայն ներդրումներ են կատարել կրիպտոտեխնոլոգիական նախագծերում և ընկերություններում։

Հարցման մասնակիցներից մեկը՝ FTX-ի ղեկավար Սեմ Բենքմանը հայտնել է, որ իր կարողությունը գրեթե ամբողջովին պահվում է կրիպտոարժույթներով։ Խոսքը գնում է 20.6 մլրդ դոլարի մասին է։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share