Կրիպտո

Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝  2018թ․-ից ի վեր

CryptoQuant թիմը պարզել է, որ կենտրոնացված կրիպտոբորսաներում բիթքոյնների քանակը նվազել է մինչև վերջին 4 տարիներին գրանցված ամենացածր մակարդակը:

Ըստ վերլուծաբանների կանխատեսումների՝ դեռ վաղ է խոսել Bitcoin-ի փոխարժեքի վրա դիտարկվող միտման դրական ազդեցության մասին։ Արտահոսքը միայն ավելանում է, սակայն սա ուղղակիորեն ազդանշան է հատակին հասնելու մասին:

Մայիսի վերջից շատ դիտորդներ պնդում էին, որ կրիպտոարժույթը վերջապես հասել է իր հատակին, և այժմ մեզ սպասվում է նրա միավորման երկար փուլը: Մոտ ապագայում քիչ հավանական է, որ մետաղադրամի զգալի հետընթաց նկատենք, սակայն միջնաժամկետ հեռանկարում նման շանսերը կմեծանան։

Ըստ IntoTheBlock-ի տվյալների՝ հոդլերները (երկարարժամետ ներդրողներ) մնացել են մայիսյան անկման ամենաակտիվ գնորդները: Բացի այդ, զգալիորեն աճել է այն կրիպտոարժույթների ծավալը, որոնք շարժ չեն գրանցել ավելի քան 12 ամիս։

Թիմի զեկույցում նշվում է, որ բիթքոյնի պաշարների ավելի քան 65%-ը չի տեղաշարժվել ավելի քան 1 տարի:

Մեկ ամսից քիչ առաջ քոիններ գնած սպեկուլյանտների մասնաբաժինը նվազել է մինչև դրամապանակների ընդհանուր թվի 6%-ը։ Այսինքն՝ խուճապի մատնված առևտրականները լքել են շուկան, ինչը նշանակում է, որ մենք հազիվ թե ականատես լինենք վաճառքի կրկնություն, որը տեղի ունեցավ մայիսի առաջին կեսին Terra-ի էկոհամակարգի փլուզումից հետո։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share