Կրիպտո

NFT լավագույն հավաքածուները գնային անկում են ապրում՝ կրիպտոշուկայում առկա խուճապի պատճառով

Ոչ փոխարկելի միավորների (NFT) լավագույն որոշ հավաքածուները շուկայում կորցնում են իրենց արժեքը ինչպես էթերիումով (ETH), այնպես էլ ԱՄՆ դոլարով։

Վերջին շաբաթվա ընթացքում NFT-ների նվազագույն արժեքների անկումը արագացել է՝ ներկայումս թոփ երեք NFT հավաքածուների շուկայական ծավալների տեսանկյունից. Bored Ape Yacht Club (BAYC), Mutant Ape Yacht Club (MAYC), և CryptoPunks։ Այս տվյալները  հրապարակվել են երկուշաբթի օրը DappRadar-ի կողմից։

Միայն վերջին օրվա ընթացքում թոփ երեք հավաքածուների նվազագույն արժեքները դոլարով արտահայտված նվազել են 31%, 27% և 16%-ներով համապատասխանաբար։ Միևնույն ժամանակ՝ միջին արժեքները նույնպես նվազել են նմանատիպ արժեքներով BAYC-ի և MAYC-ի համար, այն դեպքում, երբ CryptoPunks-ը ավելի լավ է պահպանվում՝ միջին արժեքի ընդամենը 2% անկման պայմաններով։

Նվազագույն արժեքն իրենից ներկայացնում է ամենացածր արժեքը, որը կարելի է վճարել կոնկրետ հավաքածուից NFT-ներ ունենալու դեպքում։ Այն հաճախ օգտագործվում է NFT տարբեր հավաքածուների հայտնիությունը չափելու նպատակով։

Վերջին շաբաթվա ընթացքում՝ նվազագույն արժեքները ԱՄՆ դոլարով արտահայտված նվազել են 45%, 45% և 31%-ներով՝ համապատասխանաբար նույն երեք հավաքածուների համար։

Մինչդեռ,  CoinGecko-ի տվյալները նույնպես ցույց են տվել, որ հավաքածուների արժեքները նվազել են ոչ միայն դոլարով արտահայտված, այլ նաև էթերիումով՝ չնայած նրան, որ ETH արժեքը ԱՄՆ դոլարով կտրուկ նվազել է։

Անցած շաբաթ երկուշաբթի օրվանից սկսած և այսօր՝ 13։50-ի դրությամբ, ETH-ն նվազել է 32%-ով դոլարով արտահայտված։

Միևնույն միտումը նկատվել է նաև MAYC հավաքածուի դեպքում։

Քանի որ NFT արժեքները հիմնականում գնանշվում են ETH-ով, իրենց արժեքը ԱՄՆ դոլարով հաճախ համապատասխանում է ETH/USD փոխարժույթին։ Սակայն ակնկալվում է, որ հայտնի հավաքածուները կգերազանցեն այն։

Մինչև այս տարվա մայիսի սկիզբը, BAYC հայտնի հավաքածուի NFT-ների արժեքները ավելի գոհացնող էին, քան էթերիումինը, ընդ որում՝ ամսի 1-ին նվազագույն արժեքը հասել էր առավելագույնի՝ 153.70 ETH (420,430 ԱՄՆ դոլար)։

Այդ պահից ի վեր՝ այսօրվա դրությամբ, արժեքները կտրուկ անկում են ապրել՝ հասնելով առավելագույնի՝ 72 ETH (87,624 ԱՄՆ դոլար)։

30 օրերի կտրվածքով ուսումնասիրելով՝ BAYC-ի, MAYC-ի և CryptoPunks -ի նվազագույն արժեքները ԱՄՆ դոլարով կազմում են 48%, 45% և 34% համապատասխանաբար։

Մինչդեռ միևնույն հավաքածուներում առևտրի ծավալը նվազել է 83%, 90% և 55%-ներով նույն ժամանակահատվածում, ինչպես տեղեկանում ենք DappRadar-ի տրամադրած տվյալներից։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share