Կրիպտո

Binance. Կրիպտո ձմեռն աշխատակազմն ընդլայնելու հիանալի շրջան է. Կրիպտո` ByBit-ի հետ

Կրիպտո ձմեռը ճիշտ ժամանակ է նոր աշխատակիցներ վարձելու և տարբեր ձեռքբերումների միջոցով բիզնեսի հետագա զարգացմանը լծվելու համար, պնդում է Binance-ի գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն: Այս մասին նա հայտարարել է CoinDesk-ի կողմից կազմակերպված Consensus 2022 կոնֆերանսին, որը տեղի ունեցավ 2022թ․ հունիսի 9-12-ը։

«Եթե կրիպտո ձմեռ է, մենք առավելագույնս պետք է օգտվենք դրանից», – ասել է Binance-ի ղեկավարը:

Նրա խոսքերով՝ այս փուլում Binance-ն ակտիվորեն աշխատանքի է ընդունում նոր կադրերի, ինչպես նաև «թափ է հավաքում նոր միաձուլումների և ձեռքբերումների համար»։

Չժաոն նշել է, որ բորսան մեծ գումարներ չի ծախսել գովազդային արշավների վրա՝ ինչպես որոշ կրիպտո հարթակներ Super Bowl-ի ժամանակ:

Հիշեցնենք, որ Winklevoss եղբայրներին պատկանող Gemini բիթքոյն բորսան մտադիր է 10%-ով կրճատել աշխատակիցների թիվը՝ կրիպտո շուկայի փլուզման և մակրոտնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Coinbase-ը սկսել է օպտիմալացնել ծախսերը՝ ներառյալ անձնակազմի ընդլայնման աշխատանքների դադարեցումը, այն բանից հետո, երբ 2022թ․-ի առաջին եռամսյակում գրանցել է գրեթե 430 մլն դոլարի զուտ վնաս:

Crypto.com կրիպտոարժույթների հարթակը հայտարարել է աշխատակիցների 5%-ին աշխատանքից հեռացնելու իր պլանների մասին:

Իրենց անձնակազմն են կրճատել նաև Bitso-ն և Robinhood-ը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share