Կրիպտո

JP Morgan-ը պլանավորում է թոքենիզացնել ավանդական ակտիվները. Կրիպտո` ByBit-ի հետ

JP Morgan-ն աշխատում է DeFi-ի մշակողների համար ոչ կրիպտո ակտիվների ներուժն օգտագործելու նոր ուղիներ բացահայտելու վրա, ասվում է CoinDesk-ի զեկույցում:

Համաձայն բանկի Onyx Digital Assets-ի ղեկավար Թայրոն Լոբանի, ԱՄՆ գանձապետարանի կամ դրամական շուկայի ֆոնդի բաժնետոմսերը թոքենիզացնելու պլանը «նշանակում է, որ դրանք բոլորը կարող են օգտագործվել որպես գրավ DeFi ավազաններում (pools)»:

«Ընդհանուր նպատակն է այս տրիլիոն դոլարների ակտիվները DeFi ներմուծել, որպեսզի մենք կարողանանք օգտագործել այս նոր մեխանիզմները առևտրի, փոխառության և վարկավորման համար, սակայն ինստիտուցիոնալ ակտիվների մասշտաբով», – ասել է նա:

Զեկույցում նշվում է, որ ինստիտուցիոնալ DeFi-ը հաճախ կրիպտո վարկավորման ավազանների վրա դրվում է «ճանաչիր քո հաճախորդին» (KYC- Know Your Customer) սահմանափակումներով: J.P. Morgan-ը պլանավորում է իրականացնել ավանդական ակտիվների թոքենիզացումը շատ ավելի մեծ մասշտաբով: Առաջինը J.P. Morgan-ի բլոկչեյն գրավադրման համակարգն է, որը վերջերս ընդլայնվել է՝ ներառելով BlackRock-ի դրամական շուկայի ֆոնդի բաժնետոմսերի թոքենիզացված տարբերակները:

Իսկ երկրորդը Սինգապուրի արժութային մարմնի փորձնական «Project Guardian»-ն է, որը ներառում է J.P. Morgan-ը և այլ հաստատություններ, և փորձարկում է ինստիտուցիոնալ մակարդակում ադապտացված DeFi-ը՝ թոքենիզացված պարտատոմսերի և ավանդների թույլատրված իրացվելիության ավազաններով:

Ըստ Լոբանի՝ J.P. Morgan-ը տարիներ շարունակ փնտրում է իր սեփական թվային ինքնությունը՝ բլոկչեյնի և թվային ակտիվների առումով:

J.P. Morgan-ի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը վերջերս հայտարարել է, թե այս ճանապարհին հնարավոր է տնտեսական «փոթորիկ»։ Նա նշել է բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են գնաճը, մատակարարման շղթաների խնդիրները և համաճարակի հետ կապված շարունակական խնդիրները:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share