Կրիպտո

Բիթքոինը կմնա կրիպտոաշխարհի կենտրոնում՝ չնայած բազմաթիվ նորարարություններին. ByBit-ի հիմնադիր Բեն Չժոու

ByBit առաջատար բորսայի հիմնադիր Բեն Չժոու ասում է, որ իրենց հաթակը ջանքեր է ներդնում կրիպտոաշխարհի նորեկներին կրթելու համար։

Քոինթելեգրաֆ հարթակի գլխավոր խմբագիր Քրիսթինա Քորները Formula 1 մրցաշարհի Մոնակոյի մրցափուլի շրջանակներում տեսահարցազրույց է ունեցել ByBit-ի հիմնադիր Բեն ՉԺոուի հետ։ Քննարկվել են կրիպտոաշխարհի ներկայիս իրադարձույթունները։

Բեն Չժոուն նշում է, որ Red Bull Racing մրցարշավային թիմի հետ համագործակցությունն իրենց հնարավորություն է տվել հասնել մի լսարանի, որոնց համար կրիպտոտեխնոլոգիաները նորություն են։ Այս պատճառով է, որ ByBit-ն այժմ մեծ ջանքեր է գործադրում կրթական բովանդակության ստեղծման և նորեկներին կրթելու ուղղությամբ։

Խոսելով վերջին շրջանի առանցքային իրադարձություն Terra-յի անկման մասին՝ Չժոուն նշում է, որ նոր և արագ զարգացող ոլորտներում նման զարգացումներ հնարավոր են։

«LUNA-յի անկումն առաջինը չէ, որին մենք ականատես ենք լինում։ Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այս դժվարությունը և առաջ շարժվել», – նշում է Bybit-ի հիմնադիրը։

Խոսելով բիթքոյինի ապագայի մասին՝ Չժոուն նշում է, որ չնայած բազմաթիվ նորարարություններին՝ NFT, DeFI, Metaverse և այլն, Bitcoin-ը կմնա կրիպտոաշխարհի կենտրոնում՝ հավելելով, որ իր համար առաջատար կրիպտոարժույթը մնում է ոսկու նման մի բան։

Չժոուի հավատքը կրիպտոտեխնոլոգիաների նկատմամբ հիմնաված է նաև այն հանգամանքի վրա, որ դրանք իսկապես ուժերի վերաբաշխում են իրականացնում ֆինանսների աշխարհում։ Նրա կարծիքով կրիպտոյի հայտնությունը ֆինանսների աշխարհի իրական հեղափոխության է բերել։

Ապրիլ ամսին ByBit-ն ընդլայնել է իր ծառայությունների ծավալը՝ նպատակ ունենալով ներգրավել հաճախորդների, որոնք գերադասում են ֆինանսական շուկաների ավանդական գործիքներ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share