Կրիպտո

Բիլ Գեյթսը կասկածի տակ է դրել NFT-ների արժեքը, Կրիպտո՝ Bybit-ի հետ

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ոչ փոխարկելի թոքենները (NFT) անվանել է կեղծիքներ` հիմնված «ավելի մեծ հիմարի տեսության»* վրա՝ արթնացնելով թվային ակտիվների վերաբերյալ անցյալի քննադատությունները, հայտնում է Bloomberg-ը:

«Ակնհայտ է, որ կապիկների թանկարժեք թվային պատկերները մեծապես կբարելավեն աշխարհը»,- հեգնանքով հայտարարել է միլիարդատերը Կալիֆորնիայում TechCrunch-ի կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ: Նա հավելել է, որ այս ակտիվների դասում որևէ միավոր չունի։

Ենթադրաբար, իր մեջբերման մեջ Գեյթսն ակնարկել է Yuga Labs թիմի հանրահայտ Bored Ape Yacht Club(BAYC) NFT հավաքածուն։

Ավելի վաղ Գեյթսը հորդորել էր պոտենցիալ ներդրողներին չհետևել Tesla-ի օրինակին, որը 1,5 մլրդ դոլար է ներդրել բիթքոյնում։ Նա նաև անդրադարձել է առաջին կրիպտոարժույթի մայնինգի բացասական ազդեցությանը կլիմայի փոփոխության վրա:

Գեյթսը միջոցառմանը մասնակցել է որպես Breakthrough Energy Ventures կլիմայի ֆոնդի հիմնադիր։ Նա ընդգծել է Սիլիկոնյան հովտից մասնագետներ վարձելու դժվարությանը՝ աշխատելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քիմիական և պողպատի արդյունաբերությունը, ում կարիքը կա ածխածնի արտանետումների նվազեցման գործում:

Միլիարդատերը թվային բանկինգը, որին նա աջակցում է իր բարեգործական հիմնադրամների միջոցով, որակել է «հարյուրապատիկ անգամ ավելի արդյունավետ» քան կրիպտոարժույթները ։

Հիշեցնենք, որ մայիսին Գեյթսն ասել էր, որ ինքը ներդրումներ չի կատարել թվային ակտիվներում, քանի որ դրանք արժեք չունեն։

* Ավելի մեծ հիմար տեսությունը ենթադրում է, որ դուք կարող եք գումար աշխատել՝ գնելով արժեթղթեր և վաճառելով դրանք շահույթ ստանալու համար, քանի որ միշտ կգտնվի մեկը (ավելի հիմար, «ավելի մեծ հիմար»), ով նույնպես ակնկալում է արագ վերավաճառել ակտիվը շահույթ ստանալու համար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share