Կրիպտո

Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկը թողարկել է սեփական թվային թոքենը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

KBC Group բելգիական բանկային ընկերությունը թողարկել է եվրոյին կապված թվային թոքեն Kate Coin-ը։ Գործիքը նախատեսված է ընկերության էկոհամակարգի և իր գործընկերների ներսում օգտագործման համար։

Մամուլի հաղորդագրության համաձայն` Kate Coin-ը իրենից ներկայացնում է թվային թոքեն, որը հիմնված է KBC-ի կողմից մշակված բացառիկ բլոքչեյնի վրա։ Մասնավոր հաճախորդները կկարողանան գնել սթեյբլքոին բանկի բջջային հավելվածի միջոցով։ Վարկային ընկերությունը նշել է, որ KBC էկոհամակարգից դուրս թոքենը արժեք չունի։

«Հաճախորդը կարող է ձեռք բերել Kate Coin հավատարմությունը պարգևատրելու, ինչ-որ կոնկրետ ապրանք գնելու կամ հստակ գործողություններ կատարելու համար։ Օրինակ թոքենները հնարավոր կլինի օգտագործել KBC այլ ապրանքի վրա զեղչ ստանալու ժամանակ»,- մեկնաբանել է նորարարությունների խմբի ղեկավար Էրիկ Լուտսը։

KBC Group-ում զգուշացրել են, որ թոքենները չի թույլատրվում ուղարկել այլ օգտատերերի կամ փոխել եվրոյի հետ։

Kate Coin-ը ապահովված է KBC-ի պահուստներով և կապված է եվրոյի հետ, սակայն «չի համարվում կրիպտոարժույթ կամ սթեյբլքոին»։ Գործիքն ընկերությունում անվանում են «ծրագրավորվող թվային մետաղադրամ»։

Հունիսի 19-ին բանկը կփորձարկի թոքենը Werchter Boutique երաժշտական փառատոնի ժամանակ։ KBC աշխատակիցները կարող են նախուտեստների և խմիչքների համար վճարել Kate Coin-ի միջոցով։

KBC Group-ը համարվում է Եվրոպայի խոշորագույն բանկային ընկերություններից մեկը։ 2021 թվականի ամփոփ տվյալներով՝ այն տնօրինում էր 340,34 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվներով։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսին Բելգիայի Ֆինանսական ծառայությունների և շուկաների վերահսկողական բաժինը ներկայացրել է, որ կրիպտոարժույթային բորսաները և պահառության դրամապանակների օպերատորները պարտադիր պետք է գրանցվեն։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share