Կրիպտո

Tesla-ն կորցրել է շուրջ 600 մլն դոլար բիթքոյնի իր ներդրումներում. Կրիպտո՝ Bybit-ի հետ

2021թ.-ի սկզբին Tesla-ն իր ազատ դրամային միջոցներից մոտ 1,5 մլրդ դոլար է ներդրել բիթքոյնում և նույնիսկ սկսեց ընդունել այս կրիպտոարժույթը որպես վճարման միջոց նոր էլեկտրական մեքենաների համար, բայց ավելի ուշ հրաժարվեց այս գաղափարից՝ հեղինակության նկատառումներով: Այդ ժամանակից ի վեր ընկերության կրիպտոարժութային ակտիվներն արժեզրկվել են ավելի քան 500 մլն դոլարով:

Այս տարվա սկզբին Tesla-ն իր ներդրումային պորտֆելում բիթքոյնի ծավալը հասցրեց 2 մլրդ դոլարին համարժեք՝ գնման պահին փոխարժեքով: Անկախ աղբյուրների համաձայն՝ այժմ Tesla-ի կրիպտոարժութային բոլոր ակտիվներն արժեն ոչ ավելի, քան 905 միլիոն դոլար, այսինքն՝ նվազագույն գնահատմամբ՝ ընկերությունը կորցրել է գրեթե 600 միլիոն դոլար տվյալ ներդրումների համար:

Ընկերությունը ներդրել է կրիպտոարժույթների մեջ իր ազատ դրամական միջոցների 10%-ից ոչ ավելին, որոնց մասնաբաժինը ընկերության կապիտալիզացիայի մեջ չի գերազանցում 0,1%-ը, ուստի բիթքոյնի արժեզրկումը դժվար թե էական ազդեցություն ունենա ընկերության ֆինանսական կայունության վրա: Ընկերության ղեկավար Իլոն Մասկն իր անձնական միջոցների մի մասը ներդնում է կրիպտոարժույթներում, սակայն մոտ ապագայում չի պատրաստվում բաժանվել այդ ակտիվներից՝ դա համարելով երկարաժամկետ ներդրում։ Tesla-ն մտադիր է վերսկսել էլեկտրական մեքենաների գնման համար բիթքոյնով վճարման ընդունումը, միայն երբ այս կրիպտոարժույթի մայնինգը կդառնա շրջակա միջավայրի համար պակաս վնասակար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share