Կրիպտո

USDT կապիտալիզացիան նվազել է 70 միլիարդ դոլարից. Կրիպտո՝ ByBit-ի հետ

Tether-ի թողարկած USDT սթեյբլքոինների ընդհանուր շուկայական արժեքը նվազել է մինչև 69,3 միլիարդ դոլար։ Վերջին անգամ նմանատիպ ցուցանիշ նկատվել է 2021 թվականի հոկտեմբերին։

Terra-ի անկումից առաջ այն կազմում էր 83,42 միլիարդ դոլար (մայիսի 1-ի դրությամբ)։

CoinGecko-ի համաձայն՝ Tether-ի մրցակից USDC Coin-ի (USDC) կապիտալիզացիան գերազանցել է 55 միլիարդ դոլարը։ 50 միլիարդ դոլարի շեմը սթեյբլքոինը գերազանցել է մայիսի 13-14-ին։

Դիտարկվող ժամանակահտավածում USDT գերակայությունը նվազել է 50,9%-ից մինչև 45,7%, այն դեպքում, երբ USDC շուկայական մասնաբաժինը աճել է 30-ից 36,2%-ի։

Հիշեցնենք, որ մայիցի ընթացքում Tether Holdings Limited-ը USDT-ի սեփականատերերից 10 միլիարդ դոլար արժեքով թոքեններ է գնել։

Սթեյբլքոինի սեփականատերերը սկսեցին ներդնել ֆիատի մեջ՝ UST սթեյբլքոինի և LUNA թոքենի ալգորիթմական անկման պայմաններում։ Մայիսի 12-ին USDT արժեքը կարճ ժամանակով կորցրեց հավասարությունը ԱՄՆ դոլարի նկատմամբ. Այդ ժամանակ էմիտենտը մեկ օրվա ընթացքում գնեց ակտիվները 600 միլիոն դոլարով։

Կապիտալիզացիայի անկումը շարունակվում էր հունիսին՝ կրիպտովարկային հարթակ Celsius-ի խնդիրների պայմաններում, որը վարկավորել է Tether Holdings Limited-ը։ Էմիտենտը բացառեց կատարվածի ազդեցությունը սթեյբլքոինների պահուստների վրա։

Հունիսի 15-ին ընկերությունը հերքեց չինական կոմերցիոն փաստաթղթերի ապահովման գերակայման մասին ասեկոսեները։ Ընկերությունը ենթադրել է, որ տեղեկատվությունը տարածվում է ոմն «համակարգված հիմնադրամների» կողմից՝ արդեն իսկ «սթրեսային շուկայից» հավելյալ շահույթ ստանալու նպատակով։

Տեղեկատվությունն այն մասին, որ Tether-ը վարկավորում է Three Arrows Capital-ին, ում մոտ ենթադրաբար խնդիրներ են առաջացել վճարունակության հետ, ընկերությունը կրկին որակել է որպես սուտ տեղեկատվություն։

Ավելի վաղ, Cumberland կրիպտոարժութային OTC-հարթակի մասնագետները խոստովանել են, որ հաջորդ ակտիվը, որը փլուզման վտանգի տակ է, դառնալու է առաջատար սթեյբլքոիններից մեկը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share