Կրիպտո

Webmoney վճարային համակարգը ավելացրել է Ethereum-դրամապանակ. Կրիպտո՝ Bybit-ի հետ

WebMoney Transfer համակարգում հայտնվել է տիտղոսային նշանների նոր տեսակ՝ WMF, որն ապահովում է Ethereum (ETH)-ի հաշվառումը։ 1 WMF-ն համապատասխանում է 0,001 ETH-ին։

WebMoney Transfer-ը միջազգային հաշվարկային համակարգ է և առցանց բիզնես վարելու հարթակ։

WebMoney համակարգի մեջ մտնում են ծառայություններ, որոնք թույլ են տալիս.

  • Ֆինանսական միջոցների հաշվառում,
  • փոխանակել հաշվարկային միջոցներ,
  • ներգրավել ֆինանսավորում,
  • լուծել ֆինանսական տարաձայնությունները,
  • իրականացնել անվտանգ գործարքներ։

WMF դրամապանակների միջև փոխանցումները ակնթարթային են՝ ցածր և կայուն միջնորդավճարով:

Ethereum-ի դեպոզիտը և դուրսբերումը կատարվում է wmf.web.money կայքում։

WMF-ն հնարավոր է փոխանակել տիտղոսային այլ միավորներով, ինչպիսիք են՝ WMZ (դոլարին համարժեք), WMX (Bitcoin-ի համարժեք) կամ WML (Litecoin): Ընդհանուր առմամբ՝ համակարգում կա 11 տեսակի դրամապանակ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share