Կրիպտո

Magic Eden NFT-Մարքեթփլեյսը ներգրավել  է 130 միլիոն դոլար՝ 1,6 միլիարդ դոլար գնահատման դեպքում

Ըստ մամուլի հաղորդագրության, Solana-ի վրա հիմնված չփոխարինվող թոքենների շուկան՝ Magic Eden-ը, ներգրավել է $130 միլիոն դոլար՝ B Սերիայի ֆինանսավորման փուլում:

Փուլը գլխավորում էին Electric Capital-ը և Greylock Partners-ը: Մասնակցում էին նաև Lightspeed Venture Partners-ը, Paradigm-ը և Sequoia Capital ընկերությունները: Ներդրողները նախագիծը գնահատել են 1,6 միլիարդ դոլար:

The Block-ի հետ զրույցում Magic Eden-ի համահիմնադիր Ջեք Լուն ասել է, որ փուլի մասնակիցներին գրավել է Solana-ի էկոհամակարգում մարքեթփլեյսի մասնաբաժնի արագ աճը:

Մեկ տարուց էլ քիչ առաջ գործարկված հարթակը NFT սեգմենտում առևտրի ծավալների առումով երրորդ տեղում է:

Լուն ավելացրել է, որ մարքեթփլեյսը յուրացնում է խաղային NFT-ների հեռանկարային սեգմենտը։

«Ներդրողները շատ լավատեսորեն են ընդունել մեր ընդլայնման որոշումն այս ոլորտում»։

Նախագծի թիմը հավաքագրված միջոցները կօգտագործի NFT p2p-մարքեթփլեյսը և Launchpad հարթակը զարգացնելու համար, որն օգնում է թոքեների հավաքածուներ թողարկել:

Ծրագրավորողները նախատեսում են աջակցել նաև այլ բլոկչեյններին, բացի Solana-ից: Բազմաշղթայական ռազմավարության մանրամասները կհրապարակվեն «առաջիկա շաբաթներին»:

Նախագծի թիմը բաղկացած է մոտ 100 հոգուց: Ընկերությունը մտադիր է առաջիկա 6-12 ամիսների ընթացքում ընդլայնել իր աշխատուժը մոտ 50%-ով, ասել է Լուն:

Հիշեցնենք, որ մարտին Magic Eden-ը 27 միլիոն դոլար է ներգրավել՝ A Սերիայի ֆինանսավորման փուլում:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share