Կրիպտո

Fed նախագահ. CBDC-ն կարող է օգնել պահպանել դոլարի դիրքը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Կենտրոնական բանկի թվային արժույթը (CBDC) կօգնի խթանել ԱՄՆ դոլարի երկարաժամկետ հզորությունը, հայտարարել է Դաշնային պահուստային համակարգի նախագահը:

Վաշինգտոնում Դաշնային Պահուստային Խորհրդի կոնֆերանսի ժամանակ իր ողջույնի խոսքում Ջերոմ Փաուելը հայտարարեց, որ սթեյբլքոյնների և կրիպտո ակտիվների արագ աճի պայմաններում իր կազմակերպությունն ուսումնասիրում է, թե արդյոք ամերիկյան CBDC-ն կբարելավի իր դիրքերն, ինչպես նա անվանեց, «արդեն իսկ անվտանգ և արդյունավետ» վճարային համակարգում։

«Ինչպես նշվում է այս թեմայի վերաբերյալ Fed-ի սպիտակ թուղթը (white paper), ԱՄՆ CBDC-ն կարող է նաև օգնել պահպանել դոլարի միջազգային վարկանիշը», – ասաց Փաուելը: Միևնույն ժամանակ, Փաուելը նշեց, որ Fed-ը «խիստ կենտրոնացած է» գնաճը կազմակերպության նպատակային 2%-ին վերադարձնելու վրա:

«Մեր երկակի մանդատի կատարողականը կախված է նաև ֆինանսական կայունության պահպանումից», – ասաց նա: «Fed-ի նվիրումը և՛ մեր երկակի մանդատին, և՛ ֆինանսական կայունությանը խրախուսում է միջազգային հանրությանը պահել և կիրառել դոլար»:

Փաուելի այս մեկնաբանությունները հնչեցին երկու օր անց այն բանից հետո, երբ Fed-ը բարձրացրեց տոկոսադրույքները 0,75 տոկոսային կետով, և մեկ օր անց բանկային առևտրային խումբը կոչ արեց Եվրամիության պաշտոնյաներին, որոնք ուսումնասիրում էին թվային եվրոյի ստեղծումը, զգուշությամբ շարունակել:

Ինչպես հայտնում է PYMNTS-ը, Միջազգային Ֆինանսների Ինստիտուտը (IIF) ասել է, որ իր անդամները ցանկանում են «թվային եվրոյի հնարավոր նախագծման ազդեցության որակական և քանակական հստակ գնահատում», հատկապես հաշվի առնելով «տարբեր ռիսկերը… ֆինանսական կայունության համար», ընդգծել է Ջեսիկա Ռենյերը՝ խմբի թվային ֆինանսների գործադիր տնօրեն:

IIF-ի 450 անդամները ներառում են առևտրային և ներդրումային բանկեր, վճարային ցանցեր, հաշվապահական խմբեր, կրիպտո բորսաներ և Արժույթի Միջազգային Հիմնադրամը:

Ռենյերը նշեց, որ CDBC-ի վերաբերյալ Fed-ի սպիտակ թուղթը շեշտը դնում է այն բանի վրա, թե «արդյո՞ք» ազգային թվային արժույթը լավ գաղափար է, մինչդեռ ԵՄ-ն ավելի շատ մտահոգված է նրանով, թե «ինչպես» կաշխատի CBDC-ն:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share